Երեքշաբթի, 15.07.2025, 12:07
Պ♥Ա♥Ր♥Ո♥Ղ ♥ Կ♥Ա♥Ր♥Ա♥Պ
Ողջույն Հյուր | RSS

Կայքի մենյու
Մեր հարցումը
Գնահատեք իմ կայքը
Պատասխանների ընդհանուր քանակը: 37
Վիճակագրություն

Ընդամենը ակտիվ. 1
Հյուրեր. 1
Անդամներ. 0
Ժամանակակից պարեր

Ժամանակակից պարերի յուրահատուկ ոճը սկիզբ է առել 20-րդ դարի սկզբում: Բալետային քայլերի փոխարեն պարողն օգտագործում է սեփական ոճը: Ժամանակակից պարողները հերքում են դասական բալետի շարժումների սահմանափակումները և պարում են իրենց ներքին ապրումները ցուցադրելով: 1900թ-ից եվրոպացի պարողները սկսեցին պայքարել դասական բալետի խիստ շարժումների դեմ:

Բալետի զգեստների և կոշիկների փոխարեն նրանք սկսեցին օգտագործել իրենց հարմար հագուստները: Ժամանակակից պարի առաջամարտիկները հաճախ պարում են ոտաբոբիկ: ԱՄՆ-ի  մի քանի առաջամարտիկներ ճանապարհ հարթեցին ամերիկյան ժամանակակից պարերի համար: Այդ առաջամարտիկներից էր Մարթա Գրեմը: 

Ժամանակակից պարողները խորհուրդ են տալիս պարի մեջ օգտագործել անձնական էմոցիաները և տրամադրությունը: Նրանք կտրականապես դեմ են դասական բալետի սկզբունքներին: Եթե դասական բալետում պարողները փորձում են թեթև երևալ, ապա ժամանակակից պարողները անում են հակառակը:

Մարթա Գրեմը ամերիկյան ժամանակակից պարերի հանճարեղ առաջատարներից է: Որպեսզի արտահայտի մարդու խանդավառությունը, բարկությունը, նա մշակել էր սեփական շարժելաոճը: Մարթայի շարժումները  կտրուկ էին և անհավասար: Նրա պարերի իմաստն էր՝  բացահայտել մարդկային էմոցիաները շարժումների միջոցով:
Եթե 19-րդ դարում երիտասարդները սովորում էին բոլոր պարերը, ապա 21-րդ դարում դա անհնարին է, քանի որ ժամանակակից պարերը բազմազան են: ժամանակակից պարերի հիմնական ուղղություններն են՝ disco, house, locking, krumping:

Disco-ն ժամանակակից պարերից հնագույնն է: Այն առաջացել է 70-ականների վերջերին` Նյու Յորքի գիշերային ակումբներում: Այն չէր պահանջում հատուկ գիտելիքներ, որի պատճառով Disko պարում էին բոլորը, նույնիսկ նրանք, ովքեր չէին հաճախել որևէ պարային խմբակ: Գործնականում ժամանակակից պարերի հիմքում Disco-ն է:
House-ը  Disco-ի այլընտրանքային տեսակն է: Այս ոճը երկար ժամանակ ընդհատակում էր և առանձին ուղղություն չէր համարվում: House-ը էմոցիոնալ, ակտիվ և եռանդուն պար է: Այսօր այն վերածնվում է:

Hip-hop (new style, trendy)-ը այսօր շատ տարածված է: Կարելի է ասել՝ցանկացած ժամանակակից պարային  ստուդիա ունի Hip-hop-ի խմբակներ:
Locking-ը հին ոճ է, որն այսօր այնքան էլ գործածական չէ: Նրա հիմքում ընկած են կտրուկ շարժումները:

 
ֆԼԱՄԵՆԿՈ

Ֆլամենկոն (իսպ.՝ Flamenco), իսպանական ժողովրդական երաժշտական պարային ոճ է, որը ծագել է Անդալուզիայում: Ունի երեք բաղկացուցիչ մաս։ տոկե (երաժշտական ուղեկցություն), կանտե (երգ), բայլե (պար)։ Համապատասխանաբար կատարողներն անվանվում են տոկաոր, կանտաոր և բայլաոր։ Սովորաաբար ֆլամենկո պարը և երգը ուղեկցում են կիթառը և պերկուսիան, կաստանյետները, ռիթմիկ ծափը (պալմաս)։ 2010 թ. նոյեմբերի 16ՅՈՒՆԵՍԿՈյի օբյեկտի կարգավիճակ։

Ծագում

Ֆլամենկոն ծագում է մավրիտական երաժշտական մշակույթից: Այս ոճի վրա մեծապես ազդել է նաև գնչուական երաժշտությունը: Շատերը համարում են իսպանական գնչուներին այս ոճի հիմնական ու իրական կրողներ: 15-րդ դարում փլուզվող Բյուզանդիայից գնչուները եկան Իսպանիա, բնակություն հաստատեցին երկրի հարավային մասում` Անդալուսիա պրովինցիայում: Ըստ իրենց սովորույթի` նրանք սկսեցին վերցնել ու նոր իմաստ տալ տեղի երաժշտական ավանդույթներին, ինչպիսին են մավրիտանականը, հրեականը և հենց իսպանականը: Այս միաձուլման արդյունքում ծնվեց ֆլամենկոն:

Երկար ժամանակ ֆլամենկոն համարվում էր «փակ արվեստ», քանի որ գնչուները ապրում էին մեկուսացված. ֆլամենկոն զարգանում էր նեղ շրջանակներում: Սակայն XVIII դարի վերջում գնչուների հալածանքները վերջացան, և ֆլամենկոն դուրս եկավ տավերնաների և կանտանտե սրճարանների միջավայրից, դարձավ ազատ:

20-րդ դարի վերջում ֆլամենկոն սկսում է ներծծել կուբական և ջազային երաժշտական ավանդույթները: Դրանից բացի, դասական բալետի որոշ տարրեր նույնպես ազդեցություն ունեցան ֆլամենկոյի վրա: Հայտնի ֆլամենկո պարող Խոակին Կորտեսը նորովի մատուցեց այս ոճի պարի հասկացությունը, ազատեց նրան «կանոնավոր ստանդարտից» և ավելացրեց նրա մեջ նոր արտահայտչականություն:

Ֆլամենկոյի ստեղծագործական բնույթը, դժվար ռիթմը և կատարման հատուկ տեխնիկան հաճախ խոչընդոտում են նրա ճշգրիտ գրառմանը: Դրա համար`կիթառահարների, պարողների ու երգիչների մշակույթը սովորաբար փոխանցվում է ուսուցչից` աշակերտին:

 

 
 
Բելեն Մայա - հայտնի ֆլամենկո ոճի պարուհի
 

 

ԲԱԼԵՏ

Բալետը առաջացել է Իտալիայում, վերածննդի դարաշրջանում (XVIդ.) սկսզբում որպես միասնական գործողությամբ կամ տրամադրությամբ մի դրվագ, երաժշտական ներկայացում, օպերայի հատված։ Զուգահեռ Ֆրանսիայում ծաղկում է Իտալիայից նմանակված թագավորական բալետը՝ որպես շքեղ հանդիսություն։ Առաջին բալետների համար (թագուհու կատակերգական բալետը, 1581թ.) երաժշտական հիմք են հանդիսացել ժողովրդական և թագավորական պարերը, որոնք մտնում էին ֆոլկլորի մեջ։

Բալետի հիմնական արտահայտչամիջոցներն են անընդհատ կապով միմյանց հետ կապված երաժշտությունը և պարը։

Բալետում պարի հիմնական տեսակներն են դասական պարը և բովանդակային պարը։ Փոքր չէ բալետում նաև մնջախաղի դերը, որի միջոցով դերասանը արտահայտում է հերոսի զգացմունքները խոսակցությունների ընթացքում, տեղի ունեցողի բուն իմաստը։

Ժամանակակից բալետում օգտագործվում են նաև գիմնաստիկայի և ակրոբատիկայի տարրեր։

Բալետը թատերական արվեստի ինքնուրույն ձև է դարձել միայն 18-րդ դարի երկրորդ կեսին ֆրանսիացի բալետմեյստեր Ժ.Ժ. Նովերի կատարած ռեֆորմների շնորհիվ։ Հիմնվելով ֆրանսիացի լուսավորիչների էսթետիկայի վրա՝ նա ստեղծեց ներկայացումներ, որոնցում բովանդակությունը բացահայտվում է դրամատիկապես արտահայտիչ, ճկուն կերպարների միջոցով, հաստատեց երաժշտության դերասանական դերը՝ որպես պարողի շարժումները և գործողությունները որոշող ծրագիր։

Ballet.JPG

Բալետի հետագա զարգացումը տեղի է ունենում ռոմանտիզմի ծաղկման ժամանակաշրջանում։ Դեռևս 18-րդ դարի 30–ական թվականներին բալետ պարող ֆրանսիացի Կամարգոն կարճացնում է կիսաշրջազգեստը և հրաժարվում կրունկով կոշիկներից, ինչը հնարավորություն է տալիս նրան իր պարի մեջ մասիկներ մտցնել։ Այսպիսով, բալետի զգեստը զգալիորեն դառնում է ավելի թեթև ու ազատ, ինչը մեծապես խթանում է պարի տեխնիկաի բուռն զարգացմանը։

Իրենց պարը ավելի օդային դարձնելու համար բալետի պարուհիները փորձում էին կանգնել մատերի ծայրին, որի հետևանքով և առաջացավ պուանտան։ Հետագայում կանացի պարում մատային տեխնիկան արագ զարգանում է, և առաջինը, ով պարում օգտագործում է պուանտաներ՝ որպես արտահայտիչ միջոց, Մարիա Թալյոնին էր։

Բալետի դրամատիկացումը պահանջում էր բալետային երաժշտության զարգացում, և արդենԲեթհովենը իր «Պրոմեթևսի ստեղծագործությունները» բալետում (1801) դրա սիմֆոնիացման առաջին փորձն արեց։ Ռոմանտիկական ուղղությունը հաստատվում է Ադանի «Ժիզել» (1841) և «Կորսարե» (1856) բալետներում։

Դելիբի «Կոպպելիան» (1870) և «Սիլվիան»(1876) համարվում են առաջին սիմֆոնիզացված բալետները։ Դրա հետ մեկտեղ առաջացավ մի նոր մոտեցում (Չ.Պունիի, Լ. Մինկուսի, Ռ. Դրիգոյի և այլոց կողմից), որի համաձայն բալետային երաժշտությունը ընդունվում էր որպես մելոդիկ, հաստատուն ռիթմ ունեցող երաժշտություն, որը ծառայում է միայն պարին ուղեկցելուհամար։

 

Համշենահայերի պարեր

Համշենահայերի պարեր       

«Պար» բառը համշենահայերի բարբառում գործածվում է «բար» արտասանությամբ։ Համշենցիները պարել են Նոր Տարուն, Սուրբ Ծննդին, Ջրօրհնեքին, Բարեկենդանն, Զատկին, Մեռելոցին, որը ոչ թե ողբի, այլ նախնիների հիշատակության տոնն էր, ուխտի գնալիս ու մատաղ անելիս։ Ամենից շատ պարել են Բարեկենդանի օրերին։ «Բարգենդօնքին» հարսանյաց օրեր են եղել։ Հարսանիքներին, Բարեկենդանի նշված օրերին, Զատկին հիմնականում կատարվել են տղամարդկանց պարեր։ Բոլոր տղամարդկանց անվանել են «գդռիճ»: Իսկ մյուս տոներին պարել են խառը կազմով (թե՛ տղամարդիկ, թե՛ կանայք)։ Բարեկենդանին և հարսանիքներին միայն «կլոր բար» են պարել։  

Գրանցված պարերը կարելի է դասակարգել միայն ըստ կատարողների սեռի ու տարիքի՝ տղամարդկանց կամ «գդռիջների գլօր բարեր», կանանց պարեր, խառն կազմով պարեր։  են ունեցել պարերի կատարման հերթականություն, տեղի ու ժամանակի հետ կապված պարտադիր օրենքներ։ Այդ օրենքները հնագույն անցյալում ձևավորված հատկանիշներ են, որոնք վկայում են պարերի ծիսական էությունը սրբությամբ պահպանելու մասին։ Հավատալիքների համաձայն` սրբազան պարերի մեջ անգամ որևէ կատարողական երանգ փոխելը կամ խախտելը (հատկապես ռիթմի մեջ) կարող էր կործանարար լինել ծեսի մասնակիցների համար։ Այս հավատալիքի շնորհիվ է, որ մինչև այսօր պահպանվել ու մեզ են հասել ծիսական մի շարք պարեր։

Համշենահայերը պարել են դհոլ-զուռնայի նվագակցությամբ, գործածել են մեծ բուրան, միջին և փոքր զուռնա։ Դհոլը զարկել են գետնին դրած։ Երաժշտական մյուս գործիքներից գործածել են քեմոնա (քեամանի), պարկապզուկ, փող, հովվական սրինգ՝ կավալ։ Որոշ պարեր կատարել են նաև երգեցողության ուղեկցությամբ։

Տարատեսակներ[խմբագրել]

Հայկական պարերը կարելի է տարանջատել ըստ բովանդակության․

  • առասպելական
  • էպիկական
  • լիրիկական
  • պաշտամունքային
  • ճանապարհի
  • լարախաղացների
  • աշխարհիկ
  • աշխատանքային
  • ռազմական
  • որսորդական
  • մանկական

Պարատեսակներ[խմբագրել]

 

ՊԱՐ

Պարարվեստի ձև, որն արտահայտվում է մարմնի ռիթմիկ շարժումների միջոցով։ Պարն անբաժան է երաժշտությունից և կատարվում է վերջինիս ուղեկցությամբ։

Պարային ժանրերն ու ուղղությունները[խմբագրել]

Բալետ

  • Կլասսիկ
  • Ռոմանտիկ
  • Ժամանակակից

Լատինոամերիկյան պարեր

  • Պասադոբլ
  • Սամբա
  • Ռումբա
  • Չա-չա-չա
  • Ջայվ

Հասթլ

  • Հասթլ

Ժամանակակից պարեր

  • Կոնտեմպորարի
  • Կոնտակտային իմպրովիզացիա
  • Բուտո
  • Ազատ պար
  • Մոդերն պար

Փողոցային պար

  • Հիփ-հոփ
  • Հաուս
  • Քրամփ

Մուտքի ձև
Որոնել
Օրացույց
«  Հուլիս 2025  »
ԵրկԵրքՉորՀնգՈւրբՇաբԿիր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031
Գրառումների պահոց
Կայքի գործընկերները
Copyright MyCorp © 2025
Անվճար կայքերի կոնսրուկտոր - uCoz